Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Չեխիայում մեքսիկական կակտուսից գարեջուր են պատրաստել

Չեխիայում մեքսիկական կակտուսից գարեջուր են պատրաստել

Չեխ գարեջրագործները նոպալ տեսակի կակտուսի հիմքով փորձնական գարեջուր են պատրաստել, հայտնում են մեքսիկական լրատվամիջոցները: Նոպալն աճում է Մեքսիկայում, եւ Չեխիա այն հասնում է փշազերծված տերեւների տեսքով։ Հետո նոպալը չորացնում են եւ փոշի դարձնում, որից էլ արտադրվում է խմիչքը։

 

Այժմ արդեն 20 հեկտոլիտր ոչ ալկոհոլային խմիչք է արտադրվել, որը, ըստ գարեջրագործների, շատ հարմար է դիաբետիկների եւ մարզիկների համար։ Նաեւ 40 հազար շիշ կակտուսի հիմքով ալկոհոլային գարեջուր է արտադրվել, որը հիմնականում Մեքսիկա է ուղարկվել։

 

Այժմ ծրագրում են տարեկան  1-1,5 հազար հեկտոլիտր կակտուսի հիմքով գարեջուր արտադրել։ Չեխական կողմն արդեն բանակցություններ է վարում իր արտասովոր արտադրանքը Ռուսաստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա արտահանելու հարցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 

Ըստ փորձագետների՝ նոպալից պատրաստված գարեջուրն ինքնատիպ «սննդային ռումբ» է, որը պարունակում է հակաօքսիդանտներ եւ 17 ամինաթթուներ, որոնցից ութը մարդու օրգանիզմի համար կենսական անհրաժեշտություն են։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ